ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության ցանկացած հարցի շուրջ

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության ցանկացած հարցի շուրջ

Վրացական ղեկավարությունը պատրաստ է Եվրամիության հետ երկխոսության ցանկացած հարցի շուրջ՝ հարաբերությունները կարգավորելու համար, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք բաց ենք Եվրամիության հետ երկխոսության՝ ցանկացած հարցի շուրջ, քանի որ կարծում ենք, որ բացարձակապես ճիշտ ենք։ Մենք պատրաստ ենք վարել բաց կամ փակ շփումներ», - ասել է նա։

Պաշտոնյան դարձյալ պնդել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացրած պահանջները՝ օգոստոսի վերջին չեղյալ հայտարարել օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև ազատ արձակել մի քանի ընդդիմադիր առաջնորդների՝ խորհրդարանի քննչական հանձնաժողովի հետ համագործակցությունից հրաժարվելու համար, որևէ հիմք չունեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում