ԱԱրսեն Մկրտչյան

«Airbus» ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

«Airbus» ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու հայտնի «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:

«Airbus»-ի պաշտոնյաները քննարկելու են ՀՀ-ի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ:

Մասնավորապես՝ «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ՝ հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում