ՄՄարո Թարվերդյան

Շանհայում նոյեմբերին կկայանա սննդի միջազգային ցուցահանդես. ուղեցույց ապագա մասնակիցների համար

Շանհայում նոյեմբերին կկայանա սննդի միջազգային ցուցահանդես. ուղեցույց ապագա մասնակիցների համար

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 12-14-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվելու է «FHC Shanghai 2025» սննդի միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր հարթակ է սննդի և սննդի արդյունաբերության միջազգային փոխանակման, ինչպես նաև միջազգային սննդի ձեռնարկությունների համար՝ չինական շուկա մուտք գործելու համար:

 

Ցուցահանդեսն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝ մսամթերք և ծովամթերք, սնունդ և խմիչք, կաթնամթերք, հրուշակեղեն և շոկոլադ, սննդի մատակարարում, համեմունքներ և յուղեր, սուրճ և թեյ, սննդի վերամշակում և փաթեթավորում, պահածոյացված ապրանքներ և հումք, մանկական սնունդ։

Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 50 երկրների ավելի քան 3000 տեղական և միջազգային ընկերություններ։

 

Ցուցահանդեսի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել պաշտոնական կայքից՝ https://www.fhcchina.com/en, իսկ մասնակցության պայմաններին ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/media/33321/1096.pdf

 

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։

 

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ օգոստոսի 7-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TvJoSru2W981RXvB9

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում