ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պաշտպանական օգնություն են խնդրել Սուեյդայում ճգնաժամի պատճառով

Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պաշտպանական օգնություն են խնդրել Սուեյդայում ճգնաժամի պատճառով

Սիրիայի անցումային կառավարությունը պաշտպանության ոլորտում օգնություն է խնդրել Թուրքիայից՝ երկրի հարավում դրուզների և բեդվինների միջև վերջերս տեղի ունեցած բախումներից և Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո, հաղորդում է AP-ն՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Դամասկոսը նաև օգնություն է խնդրել «ահաբեկչական կազմակերպությունների», այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Խոսքը վերաբերում է մարտիկների մարզումներին, ռազմական խորհրդականների օգնությանը և տեխնիկական աջակցությանը՝ Սիրիայի «պաշտպանական կարողություններն» ուժեղացնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում