ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով կամ 22%-ով: Ընդ որում, նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում:

Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված են եղել 16-ը: Դրանցից՝

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,
4-ը՝ սպանություններ,
5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,
1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,
1-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարից:

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.

8-ը՝ հիվանդություններից (2018 թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),
12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),
3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք),
0՝ դժբախտ պատահարից (3 դեպք):

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից՝ զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում