ԳԳոհար Սարգսյան

Երևանի ավագանու քննող հանձնաժողովի նիստում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը

Երևանի ավագանու քննող հանձնաժողովի նիստում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը

Այսօր տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողովի առաջին նիստը։

 

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը։ Արձանագրվել է, որ այդ օտարումները չեն ունեցել անհրաժեշտ բավարար հիմնավորումներ, ինչի հետևանքով տվյալ վարչական շրջաններում այսօր գոյություն ունեն հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր երեխաների հերթեր։ Այս գործերի մասով առաջիկայում կիրականացվի ավելի մանրամասն քննություն, իսկ արդյունքները կներկայացվեն հանրությանը:
 
Հանձնաժողովը քննարկել է նաև առաջիկա վեցամսյա աշխատանքի պլանավորման հարցեր:
 
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հրապարակել է ավելի քան 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998–2018 թվականների ընթացքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում