ԳԳոհար Սիմոնյան

Սաուդյան Արաբիայում ամերիկյան հավելյալ զինուժ և ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն

Սաուդյան Արաբիայում ամերիկյան հավելյալ զինուժ և ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն

Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այդ երկրի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդն իր համաձայնությունն է տվել երկրում հավելյալ ամերիկյան զինուժի հաստատման համար: Լրատվական գործակալության հաղորդմամբ՝ համաձայնագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական կապերը: 

Պենտագոնն էլ իր հերթին է հայտարարել, որ Սաուդյան Արաբիա կմեկնեն 3000 նոր զորայիններ, կտեղակայվեն Patriot և Todd ՀՕՊ համակարգեր: Պենտագոնի այս որոշումը կայացվել է Եմենի բանակի ԱԹՍ-ով Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակումից հետո, որի  հետևանքով այդ երկրի նավթի արդյունահանման ծավալները կրճատվեցին կիսով չափ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Էր Ռիադը  պատրաստակամ է վճարել ցանկացած չափի գումար՝ իր անվտանգությունն ապահովելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում