ԿԿարմեն Ղուկասյան

ՆԳՆ-ն հերքում է այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ պնդումը

ՆԳՆ-ն հերքում է այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ պնդումը

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ի հետ զրույցում հերքեց պնդումը, թե այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ՀՀ իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում ԼՂ-ի մեր հայրենակիցների նկատմամբ:   

«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում:

Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է»,- տեղեկացրեց Նարեկ Սարգսյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, հանրահավաք են անցկացնելու:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։

Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում