ԼԼուսինե Մուրադյան

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց 2 ամսով

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց 2 ամսով

ՀՅԴ Հայաստանի  երիտասարդական միության անդամ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է 2 ամսով: Այդ մասին լուրը 1lurer.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից:

«Ա. Չ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության նախապատրասություն:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին էլեկտրական անդրապայթիչ (детонатор), մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։

Քննչական կոմիտեի՝ հուլիսի 10-ի հաղորդագրության համաձայն՝ վարույթի շրջանակում ձերբակալվել էր 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստություն հոդվածով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում