ՎՎարդան Հովսեփյան

Մեկ օրում բացահայտվել է 99 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 99 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը:

 

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման,
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության,
  • 4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 3 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։

Բացահայտվել են նաև՝ ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի ու դատական ակտը չկատարելու դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք,
  • խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

 

ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․
 
18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում