ԳԳոհար Սարգսյան

Ցավ եմ ապրում, որ իմ հարգելի դասախոս-ուսուցիչները ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ․ Արայիկ Հարությունյան

Ցավ եմ ապրում, որ իմ հարգելի դասախոս-ուսուցիչները ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեծ ցավ եմ ապրում, որ գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ, իմ հարգելի դասախոս-ուսուցիչներ Շահեն Կարա-Մանուկյանը և Վահան Տեր-Ղևոնդյանն ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ, որով արդարացնում են պետականության դեմ վեղարավորին մեղսագրվող ծանրագույն հանցագործությունը:

Նրանք եղել են մեր պետականության հիմնավորման ակունքներում և պետք է որ իմանային դրա արժեքը: Ի տարբերություն ավտորիտար կառավարմամբ Եկեղեցու, նրանք ընտրություն ունեին հրաժարվելու ստորագրելուց:

Բայց դե ընտրությունը նրանցն էր հատելու կարմիր գծերը»:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը Եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Լուրերը» ճշտել է այն անձանց անունները, որոնց նկատմամբ ՔԿ-ն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում