ՎՎարդան Հովսեփյան

Արա Վարդանյանը կալանավորվեց

Արա Վարդանյանը կալանավորվեց

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։ Պաշտպան Լուսինե Սահակյանի տեղեկացմամբ` նոր մեղադրանքն ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) առաջադրել է յուրացման հոդվածով։

Արա Վարդանյանը մինչ այս արդեն իսկ մեղադրվում էր յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու համար։ Անցած տարի հուլիսի 3-ին նա կալանավորվել էր և ավելի ուշ ազատ արձակվել՝ գրավի դիմաց։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, թե փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում