Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին. Փեզեշքիան

ԴԴիանա Գասպարյան

Թեհրանում և իրանական այլ բնակավայրերում զանգվածային հավաքներ են անցել: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մարդիկ տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը և աջակցություն հայտնել Իսլամական Հանրապետության զինված ուժերին:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուղերձով դիմել է իրանցիներին.

«Թշնամին խիստ և պատմական պատիժ կրեց: Մեր ժողովրդի հերոսական դիմադրության շնորհիվ ականատեսը դարձանք սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտին։ Պատմությունը չի մոռանա Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ֆոնին Իրանի թշնամիների դավաճանությունն ու համաձայնությունների խախտումը։ Ագրեսորը չկարողացավ հասնել իր նպատակներին, այն է՝ մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը և քաոսի տարածմանը»։

Փեզեշքիանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հավատացրել՝ Թեհրանը պատրաստ է լուծել Վաշինգտոնի հետ առկա խնդիրները՝ միջազգային նորմերին համապատասխան:

Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն հրաժարվի միջուկային ծրագրից, քանի որ լուրջ ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, բազմաթիվ զոհեր տվել, դիմադրել պատժամիջոցներին։ «Իրանի ծրագիրը թափանցիկ է և գտնվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»,- հավելել է Աբբաս Արաղչին։

Իրանական կողմը նաև հավատացնում է, որ հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմին, եթե Իսրայելը հետևի դրան:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում