ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի և Հնդկաստանի հարաբերություններում որոշակի դրական առաջընթաց է գրանցվել. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի և Հնդկաստանի հարաբերություններում որոշակի դրական առաջընթաց է գրանցվել. Չինաստանի ԱԳՆ

Պեկինը և Նյու Դելին վերջին շրջանում հասել են երկկողմ հարաբերությունների որոշակի բարելավման: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ հանդիպման ժամանակ։

«2024 թվականի հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կազանում հանդիպեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, և նրանք կարևոր համաձայնության եկան երկկողմ հարաբերությունների բարելավման հարցում»,- ասել է Վան Ին:

«Երկու երկրի հարաբերություններում որոշակի դրական առաջընթաց է գրանցվել, և մենք պետք է ավելի ամրապնդենք կապերն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև ջանասիրաբար աշխատենք գործնական հարցերի լուծման ուղղությամբ»,- հավելել է արտգործնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում