ՔՔրիստինա Մկրտչյան

Հանրապետությունում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները. ՇՄՆ

Հանրապետությունում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգային ցանցի 22 օդերևութաբանական կայաններում (այդ թվում՝ սահմանամերձ Մեղրու օդերևութաբանական կայանում) ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումներ օրը 2 անգամ Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին:

 

«Չափումները կատարվում են ДРГ-01Т1 դոզիմետրերով, իսկ Արմավիր օդերևութաբանական կայանում՝ նաև ДКГ-02у Арбитр դոզիմետրերով։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում РУБ-01 սարքով կատարվում են տեղադրված թանզիֆի միջոցով մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության բետա-ակտիվության ամենօրյա չափումներ։

 

Կատարված չափումների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում գրանցված գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները և տատանվել են 13-21 միկրոռենտգեն/ժամ տիրույթում:

 

Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ»,- ասված է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում