ԱԱնի Օհանյան

Գավառը՝ ժողովրդական արվեստների կենտրոն

Գավառը՝ ժողովրդական արվեստների կենտրոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։

Նախարարությունից տեղեկացնում են, որ փառատոնի օրերին՝ հունիսի 21-ին և 22-ին, Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Գավառի կենտրոնական հրապարակ և հակառակ ուղղությամբ կգործի անվճար տրանսպորտ։ Մեկնումը՝ ժամը 10:00-ին, վերադարձը՝ ժամը 20:30-ին։ Տեղերը սահմանափակ են, ուստի անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 (55) 90 71 80 հեռախոսահամարով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում