ՆՆարեկ Սահակյան

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը

Իրանի վրա Իսրայելի հարձակմանն է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը միակողմանի գործողություն է, ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի հանդիպմանը մասնակցելու համար:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները և, առաջին հերթին, Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն լարվածության թուլացմանը, և ես գիտեմ, որ նրանք դա արդեն անում են»,- հավելել է Ռյուտեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում