ՔՔրիստինա Մկրտչյան

Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

Հունիսի 13-15-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է երրորդ տարին։ Հայաստանում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական թանգարանները, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների համար։

Հիշեցնենք, որ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap): Միջոցառումն անցկացվում է 3 օր, որի ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հնագիտության ոլորտին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոները վերականգնողների հետ: Տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, քայլարշավներ, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։

Միջոցառումների ծրագիրը կցվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում