ՎՎահե Դավթյան

Վահան Կոստանյանն ու Իրանի ԱԳ նախկին նախարարն անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին

Վահան Կոստանյանն ու Իրանի ԱԳ նախկին նախարարն անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին

Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թեհրանում գործող «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով երկկողմ գործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը: Ընդգծվել է նաև տնտեսական և գիտակրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելուն միտված նախաձեռնությունների կյանքի կոչումն ու նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ողջունել է ԻԻՀ պատվիրակության մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումներին ՀՀ միջազգային գործընկեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև զգալի ներդրումն այդ համաժողովի կայացման գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում