ՄՄարիամ Պետրոսյան

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել դատավորին

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, հայտարարելով, թե նա կանխակալ դիրքորոշում ունի։ Մինչդեռ մեղադրանքի կողմն առարկել է: Մարտի 1-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչների փաստաբանները հիշեցրել են՝ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ քրեական հանցանքների համար, պնդել, որ դատարանն առաջնորդվում է օրենքով, ուստի խնդրել են մերժել ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավոր Դանիբեկյանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի այսօր: Դատարանի դիմաց հավաքվել են Քոչարյանի դատապարտմանը կողմ եւ դեմ քաղաքացիները:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում