ԳԳոհար Սարգսյան

Անահիտ Մանասյանը մասնակցել է լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի Վերջին զանգի միջոցառմանը

Անահիտ Մանասյանը մասնակցել է  լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի Վերջին զանգի միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը:

Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն:  Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել մեծ նպատակների։ Նա ընդգծել է յուրաքանչյուր անձի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար մասնակցության իրավունքը՝ կարևորելով արդյունավետ սոցիալական ներառման և իրական հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը շեշտել է պետության առանցքային դերը՝ որպես երաշխավոր այնպիսի պայմանների ձևավորման, որոնք թույլ կտան տարբեր առանձնահատկություններով անձանց լիարժեքորեն իրացնել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։

«Մենք բոլորս ունենք մեր առանձնահատկությունները, սակայն ապրում ենք նույն միջավայրում և բախվում նմանատիպ մարտահրավերների։ Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրի առանձնահատկությունը կդառնա համերաշխության, փոխըմբռնման և համատեղ զարգացման շարժիչ ուժ»,- նշել է Պաշտպանը։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց հավասար մասնակցությունը կրթական, մշակութային, սոցիալական և այլ գործընթացներին, նաև հասարակության աջակցությունն այդ մասնակցության ապահովման գործում՝ ոչ միայն հարգելով բազմազանությունը, այլև խրախուսելով այն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում