ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո առաջին քայլն են անում դեպի նոր միություն

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո առաջին քայլն են անում դեպի նոր միություն

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Brexit-ից հետո առաջին անգամ միմյանց ընդառաջ քայլ են կատարել։ Երկուշաբթի նրանց առաջնորդները կհանդիպեն Լոնդոնում՝ սկսելու նոր հարաբերությունների կառուցումը մի աշխարհում, որը փոխվել է հինգ տարվա ընթացքում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմներ է մղում Եվրոպայի դեմ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միանգամայն իրական պատերազմներ, գրում է BBC-ն:

ԵՄ-ի հետ «աղմկահարույց ամուսնալուծությունից» հետո Լոնդոնին նախկին գործընկերոջ հետ մերձեցման են դրդել նաև Brexit-ի առաջացրած սեփական տնտեսական խնդիրները և երկրում գրեթե մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը՝ ընտրություններում Brexit-ի նախաձեռնողների կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո, մեկնաբանում է լրատվականը:

Brexit-ի չեղարկումը Մեծ Բրիտանիայում մնում է տաբու, սակայն իշխող Լեյբորիստական ​​կուսակցությունը՝ վարչապետ Քիր Սթարմերի գլխավորությամբ, անցյալ ամռանը խոստացավ դադարեցնել վիճաբանությունները Եվրոպայի հետ և կամուրջներ կառուցել։ Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ մերձեցման առաջին արդյունքները՝ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր և մի քանի համաձայնագրեր, որոնք կհեշտացնեն բիզնեսի, շրջագայող արվեստագետների ու երիտասարդ ճանապարհորդների կյանքը։

Գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը կլինի անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին պայմանագիրը։ Այն նախատեսված էր ստորագրել «ամուսնալուծության ժամանակ», բայց դրա համար ժամանակ չկար։ Սակայն գարնանը պարզ դարձավ, որ փաստաթուղթը անպայման կստորագրվի մայիսի 19-ին կայանալիք առաջին գագաթնաժողովում մեկ պատճառով՝ Դոնալդ Թրամփը վերադարձել է իշխանության Միացյալ Նահանգներում, գրում է BBC-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում