ԼԼևոն Սարդարյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հեռացված բժիշկը հիվանդի հարազատներից գումար է պահանջել. Արսեն Թորոսյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հեռացված բժիշկը հիվանդի հարազատներից գումար է պահանջել. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ուղղված՝ կենտրոնի նախկին հիվանդի կնոջ դիմումը, որում կինն ասում է, թե բժիշկ Համբարձումյանն իր ամուսնուն վիրահատելու համար պահանջել է 400 հազար դրամ, սակայն վիրահատությունից հետո ամուսինը մահացել է: Կինը խնդրել է վերադարձնել վճարված գումարը: 

«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:

Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա, օրեր առաջ ազատվել էր աշխատանքից՝ լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:

Տնօրենի իրավաչափ որոշմամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»,- գրել է Արսեն Թորոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում