ՔՔրիստինա Մկրտչյան

Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94 տոկոսի կատարումը՝ շուրջ 29 տոկոսով ավելի նախորդ ամիսների ցուցանիշից

Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94 տոկոսի կատարումը՝ շուրջ 29 տոկոսով ավելի նախորդ ամիսների ցուցանիշից

ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն՝ շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։

 

«Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94 %-ի կատարումը, ինչը շուրջ 29 %-ով ավելի է այս տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշից։

 

2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացվել է 3․515 անձի վերաբերյալ ուղեկցման հայտ, որից ծանրաբեռնվածության պատճառով չի իրականացվել շուրջ 6 %-ը։

 

Հիշեցնենք, որ զուգահեռ իրականացվում են ինստիտուցիոնալ նոր մոդելի իմպլեմենտացման աշխատանքները, ըստ որի՝ ազատությունից զրկված անձանց ուղեկցումը կիրականացնի այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում