ՔՔրիստինա Մկրտչյան

Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում. իրազեկում

Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում. իրազեկում

ՆԳՆ-ն իրազեկում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card):

«Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն, և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում։

Հիշեցնում ենք․ էլ. կրիչով (չիպով) քարտերի Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոդերը մոռանալու կամ կորցնելու դեպքում քարտը վերաթողարկելու կարիք չկա։

Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում