ՔՔրիստինա Մկրտչյան

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։

Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական ազդեցությամբ էլ կերտվել են նրա կատարողական արվեստի խորությունն ու վարպետությունը։

Անվանի երաժիշտը համերգներով հանդես է եկել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ ներառյալ Ամստերդամի «Կոնցերտգեբաուն», Լոնդոնի «Վիգմոր Հոլ», Բուենոս Այրեսի «Տեատրո Կոլոն», Փարիզի «Սալ Պլեյել», Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճներում և այլուր։

Մարկ Դրոբինսկին համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Առնոլդ Կացը, Ֆուատ Մանսուրովը, Վալերի Գերգիևը, Սաուլիուս Սոնդեկիսը, Շառլ Դյուտուան, Մաքսիմ Շոստակովիչը և ուրիշներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում