ՌԴ-ի և Եվրոպայի հարաբերությունները վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ «իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան Հայրենական պատերազմի ժամանակ»:

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է գործակցի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում համախոհների հետ: Խոսելով մարտի դաշտում իրավիճակի մասին՝ Պուտինը կրկնել է, որ Կուրսկի մարզը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ուկրաինական փոքրաթիվ ուժեր են մնացել, որոնք այժմ թաքստոցներում են, ռուսական կողմը նրանց հորդորում է հանձնվել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից էլ հայտարարել են, որ «շատ շուտով» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող են բանակցություններ անցկացվել, եթե Կիևը լուրջ ջանքեր գործադրի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում