ՎՎարդան Հովսեփյան

Դատական հետապնդում Նեթանյահուի դեմ

Դատական հետապնդում Նեթանյահուի դեմ

Իսրայելում սկսվել է Նեթանյահուի հետ կապված երեք կոռուպցիոն դեպքերի դատավարությունը:
Ամենալուրջ դեպքը համարվում է վարչապետի անօրինական կապը «Բեզեկ» հեռահաղորդակցական ընկերության հետ: Իսրայելի Կառավարության ղեկավարը մեղադրվում է կաշառք տալու և հասարակության վստահությունը չարաշահելու համար:
Դատախազության տվյալներով՝ Նեթանյահուն զիջումներ է արել լրատվամիջոցների հոլդինգի վերահսկող մասնաբաժնի տիրոջը՝ վարչապետին դրական լուսաբանելու համար:
Դատարանում կքննարկվեն վարչապետի հետ կապված ևս երկու դեպք: Նրանցից մեկի համաձայն, Նեթանյահուն գործարարներից նվերներ է ընդունել որոշ ծառայությունների դիմաց, որոնք նա կարող էր մատուցել վարչապետ ընտրվելու դեպքում:
Կառավարության ղեկավարի տասը փաստաբաններից մեկն ասել է՝ դատարան են ներկայացնելու կոռուպցիայի մեջ վարչապետի ներգրավվածությունը հերքող ապացույցներ: Ինքը՝ Նեթանյահուն, չի մասնակցում լսումներին, որը կտևի չորս օր: Վերջնական որոշումը նախատեսվում է հրապարակել դեկտեմբերի կեսերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում