ԼԼիլիթ Ասատրյան

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կլաուդիա Բուշը: Այցի նպատակը Գերմանիայի Դաշնության նախագահի՝ Հայաստան այցից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

 
Համագործակցության հուշագրով նախատեսվում է դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի տեքստերի գերմաներեն թարգմանությունը և գործարկումը, ինչպես նաև թանգարանի ցուցադրության պատկերագրքի գերմաներեն թարգմանությունը և հրատարակումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում