ԳԳոհար Սարգսյան

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներն այսօր Երևանում ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ՝ պահանջելով, որ Սամվել Շահրամանյանը վերադարձնի քաղաքացիներին, նրանց պնդմամբ, ԼՂ-ում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։ 

Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը Շահրամանյանին հորդորել է գնալ ՀՀ գլխավոր դատախազություն ու որպես իրավասու անձ այնտեղ պահանջել արագացնել ԼՂ-ում թալանված գումարների վերադարձի մասով քննությունը։

Շահրամանյանը դուրս է եկել ակցիայի մասնակիցների մոտ և նշել, որ պատրաստ է գնալ ՀՀ գլխավոր դատախազի մոտ, եթե ակցիայի մասնակիցները ներկայացնում են ԼՂ-ից բոլոր տեղահանվածերի պահանջը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում