ԼԼևոն Սարդարյան

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Սեպտեմբերի 30-ից մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Նախատեսված է կատարել ճանապարհի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների լրացման և հարթեցման, ջրահեռացման համակարգերի տեղադրման և գծանշման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 20-ին: Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան կմ33+500-կմ40-000 հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, սակայն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն 2020 թվականին:

Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ:

Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում