ՄՄարիամ Մխիթարյան

Ձեռներեց Իլոն Մասկը ցանկանում է թռիչքներ իրականացնել դեպի Լուսին և Մարս

Ձեռներեց Իլոն Մասկը ցանկանում է թռիչքներ իրականացնել դեպի Լուսին և Մարս

Ձեռներեց Իլոն Մասկը ներկայացրել է տիեզերանավ, որը կարող է հարյուրավոր մարդկանց հասցնել Լուսին և Մարս: Հրթիռի նախատիպը ցուցադրվել է Թեքսասի նահանգի «SpaceX» փորձարկման վայրում: «Դա կլինի պատմության մեջ ամենահզոր հրթիռը»,- գրել է Մասկը:
Առաջիկա ամիսներին նախատեսվում է անցկացնել մի շարք փորձարկումներ, որոնց ժամանակ տիեզերանավը պետք է հասնի 20 կմ բարձրության և վերադառնա Երկիր: Վեց ամիս անց Մասկը ցանկանում է հրթիռ արձակել ցածր շուրջերկրային ուղեծիր, որը գտնվում է մեր մոլորակից 160 կմ հեռավորության վրա:
Մասկը վստահեցնում է, որ արդեն 2024 թ. տիեզերանավը կարող է Մարս տեղափոխել մինչև 100 մարդ և մոտ 150 տոննա բեռ, ինչը թույլ կտա բազաներ կառուցել լուսնի և Մարսի վրա: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում