ԼԼիլիթ Ասատրյան

Առավել խնդրահարույց առանձնացրել ենք Փարաքարի 7 և Գյումրու 11 տեղամասեր. Իոաննիսյան

Առավել խնդրահարույց առանձնացրել ենք Փարաքարի 7 և Գյումրու 11 տեղամասեր. Իոաննիսյան

«Անկախ դիտորդը» շարունակում է դիտորդություն անել Փարաքարի և Գյումրու ընտրատեղամասերում: 

Այդ մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Մենք եղել ենք Փարաքարի բոլոր ընտրատեղամասերում, Գյումրու տեղամասերի ընդհանուր թվի 96 տոկոսում: Առավել խնդրահարույց առանձնացրել ենք Փարաքարի 7 և Գյումրու 11 տեղամասեր, որտեղ արդեն պարբերաբար ենք գնում»,- նշեց նա:

«Անկախ դիտորդը» դիտորդի իրավունքների խոչընդման 2 դեպք է արձանագրել. մեկը՝ Փարաքարում, մյուսը՝ Գյումրիում:

Տեղամասերի մատչելիության հետ կապված Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Գյումրիում 82 տեղամասերից 34-ը և Փարաքարի 16 տեղամասերից 12-ը մատչելի չեն հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար:

Հանձնաժողովի կողմից իրավունքներին, պարտականություններին չտիրապետելու, ԸՕ կարգավորումներին չտիրապետելու մասով 9  ընտրական տեղամասում դիտորդի կողմից գնահատվել է անբավարար: 11 տեղամասի դեպքում արձանագրվել են խնդիրներ, որոնք ևս պայմանավորված են հանձնաժողովի կողմից ընտրական կարգավորումներին չտիրապետելով:

Ընտրակարի հետ կապված ընթացակարգային խախտում արձանագրվել է 12 տեղերում: Գտնվելու իրավունք չունեցող անձանց գտնվելը տեղամասերում՝ 14 դեպքերում:

Կուտակում արձանագրվել է 8 տեղամասերում, բաց քվեարկություն՝ 6 տեղամասերում, վիճաբանություն՝ 5 տեղամասերում (1 տեղամասում՝ 2 անգամ), քվեարթերթիկ չտալ՝ 1 տեղամասում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը նշեց, որ ընտրողն արձանագրել է, որ իր փոխարեն քվեարկած է եղել. այսինքն սա այլ անձի փոխարեն քվեարկության հանցագործություն կարող է լինել. սա քննությամբ պետք է պարզվի.1 դեպք է եղել 31/29 տեղամասում:

«Արձանագրել ենք բաց քվեարկություն 6 տեղամասերում, որոնք հաճախ պայմանավորված են նրանով, որ ծրարները, որոնց մեջ ընտրողը պետք է դնի քվեաթերթիկը, մի քիչ վատ են արտադրված, լրիվ չեն բացվում, և ընտրողը պետք է ջանք գործադրի, որ ծրարը բացի, և քվեաթերթիկն ամբողջությամբ մեջը մտնի: Եթե ընտրողը վախենում է ծրարը վնասել կամ ուղղակի մի քիչ էլ քվեարկության կարգը վատ գիտի, ինքը քվեախցիկում խառնվում է և դուրս է գալիս, որ քվեախցիկից դուրս հասկանա՝ ոնց է քվեաթերթիկը դնելու ծրարի մեջ»,- ասաց Իոաննիսյանը: 

Նա նշեց, որ արձանագրվել է քվեարկության կտրոնի հափշտակության դեպք: «ՔՕ 217-րդ հոդվածն արգելում է քվեարկության կտրոն հափշտակելը: Ընտրողը հեռացավ տեղամասից: Հեռանալիս իրեն մի քանի անգամ բացատրեցին՝ կտրոնը տուր, դու իրավունք չունես քեզ հետ տանել: Նա վազեց, ոստիկանները հետևից վազեցին, փորձեցին բռնել»,- նշեց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ եղել է քաշքշուկ լրագրողների և կուսակցություններից մեկի աջակիցների միջև:

Նա նաև նշեց, որ նկար է տարածվում, որը մեկնաբանվում է որպես հանցակազմ պարունակվող երևույթ: «Սա կուսակցություններից մեկն օգտագործում է: Սա հին բան է. ՀՀ տարբեր կուսակցություններ 2003 թվականից այդ պրակտիկան կար, օգտագործում են. հաշվում են, թե քանի հոգի եկավ»,- պարզաբանեց Դանիել Իոաննիսյանը:

«Ինչո՞ւ են սա անում 2025 թվականին, ես չգիտեմ: Բայց սա որևիցե պարագայում չի պարունակում ընտրողների անձնական տվյալներ»,- ասաց նա: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում