ՄՄարիամ Մխիթարյան

Ֆիդանը մեկնում է ԱՄՆ՝ Ռուբիոյի հետ բանակցությունների

Ֆիդանը մեկնում է ԱՄՆ՝ Ռուբիոյի հետ բանակցությունների

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ին կայցելի ԱՄՆ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կքննարկելու Ուկրաինայում կրակի դադարեցման հարցում Թուրքիայի հնարավոր ներդրումը և Անկարայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կհիշեցնի, որ Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերի օգտին, և կընդգծի, որ աջակցում է ԱՄՆ-ի ընթացիկ նախաձեռնություններին՝ հրադադարի վերաբերյալ և պատրաստ է իր ներդրումն ունենալ։

Նա կընդգծի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերի մեկնարկի և F-35 ծրագրին Թուրքիայի վերադարձի հարցը վերանայելու կարևորությունը՝ նշելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում գնումների խոչընդոտները պետք է վերացվեն»,- ասել է աղբյուրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում