ՄՄայա Խաչատրյան

Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները հրավիրվել են հարցաքննության

Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները հրավիրվել են հարցաքննության

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները: Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և, մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Քննչական կոմիտեից հայտնել են, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում