ՄՄարիամ Մխիթարյան

Սև ծովում հրադադարը անհրաժեշտ է առևտրի համար. Մայք Ուոլց

Սև ծովում հրադադարը անհրաժեշտ է առևտրի համար. Մայք Ուոլց

Ամերիկյան և ռուսական կողմերը Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հրադադարը Սև ծովում, քանի որ դա դրական ազդեցություն կունենա առևտրի վրա, կիրակի հայտարարել է ԱՄՆ  նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

«Այժմ մենք կքննարկենք հրադադարը Սև ծովում, որպեսզի երկու կողմերը կարողանան հացահատիկ և վառելիք տեղափոխել, ինչպես նաև նորից սկսել առևտուրը ծովում»,- ասել է նա CBS-ի հետ հարցազրույցում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, որ լավատես է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների հարցում։

ԱՄՆ երկու պաշտոնյաներն էլ այն տեսակետն են հայտնել, որ Սև ծովում հրադադարի հարցը լուծելուց հետո հնարավոր կլինի անցնել ուկրաինական կարգավորման մյուս ասպեկտների քննարկմանը, հասնել լիարժեք հրադադարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում