ՔՔրիստինա Մկրտչյան

Պետք չէ քաղաքականացնել գործընթացը. ՔԿ-ն՝ Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու մասին

Պետք չէ քաղաքականացնել գործընթացը. ՔԿ-ն՝ Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու մասին

Քննչական կոմիտեն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները։
 

«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան»,- ասել են ՔԿ-ից:
 
1Lurer.am-ին ՔԿ-ից հայտնել են, որ հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) հատկանիշներով: 
 
«Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչը, իրացնելով իր լիազորությունները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- նշել են ՔԿ-ից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում