ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը վախենում է նախագահի ընտրությունում պարտվելուց. Օզգյուր Օզել

Էրդողանը վախենում է նախագահի ընտրությունում պարտվելուց. Օզգյուր Օզել

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ  Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը պայմանավորված է Էրդողանի՝ նախագահի ընտրությունում պարտվելու վախով։

«Իմամօղլուն երբեք ընտրություններում չի պարտվել, Էրդողանն էլ, որը նույնպես երբեք չի պարտվել, բազմիցս ասել է, որ «ով վերցնի Ստամբուլը, կվերցնի ամբողջ երկիրը»: Էրդողանը ավելի շատ է հավատում Իմամօղլուի հաղթանակին նախագահի ընտրությունում, քան ես»,- ասել է Օզելը։

Ձերբակալությունից առաջ Իմամօղլուն հասցրել է տեսանյութ ձայնագրել, որում տեղի ունեցող իրադարձությունն անվանել է բացահայտ անարդարություն և հայտարարել, որ շարունակելու է պայքարը:

Այս պահին Ստամբուլի քաղաքապետարանի շենքը շրջափակված է ոստիկաններով։ Քաղաքում ցանկացած հավաք արգելված է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում