ՀՀայկ Նավասարդյան

Սիրիայի հարավում Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

Սիրիայի հարավում Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 19-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ քաղաքի ծայրամասերը ռմբակոծվել են իսրայելական օդուժի կողմից։

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը պնդում է, որ ավիահարվածների թիրախ կարող էին դառնալ Դերաայի արևմտյան շրջաններում տեղակայված «ռազմաբազաները»:

2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանափոխությունից հետո Իսրայելի ավիացիան պարբերաբար հարվածներ է հասցնում Արաբական Հանրապետության տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Սիրիայի իշխանությունները բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը դադարեցնել իսրայելական հարձակումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում