Միջազգային հանրությունը շարունակում է ողջունել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, նշել, թե իբր հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենալուրջ խոչընդոտը Հայաստանում ռևանշիստական միտումներն են։ «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացին՝ Հայաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ջեյհուն Բայրամովը: Նա մեղադրել է Հայաստանին նաև պաշտպանական ոլորտում տարբեր երկրների հետ գործակցելու համար: Այդուհանդերձ, աշխարհի բոլոր կողմերից շարունակում են ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Չեն դադարում նաև պայմանագիրը շուտափույթ ստորագրելու կոչերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում