ԿԿարմեն Ղուկասյան

ՀԲ-ի առաքելության հետ քննարկվել է «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» վարկային ծրագիրը

ՀԲ-ի առաքելության հետ քննարկվել է «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» վարկային ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Աննա Կարապետյանն ընդունել են 2025 թ. մարտի 11-14-ը Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ քննարկելով Հանրային ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստով հաստատված՝ «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային ծրագիրն ու դրա առաջնահերթ ուղղությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդգծել է ծրագրի կարևորությունը նախարարության համար՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից առանցքային միջոցառումներ են ներառված ծրագրում:

 

Վարկային ծրագրի բաղադրիչներով նախատեսվում է․

 

Դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում և դատարանի տիպային մոդելի մշակում՝ ըստ մասնագիտացումների և ատյանների

  • ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում,
  • դատարանների շենքերի բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում,
  • դատական թվային ենթակառուցվածքների համար անխափան և անվտանգ միջավայրի ստանդարտների մշակում և կիրառում
  • ընտրված դատարանների շենքերի կառուցում
  • դատարանների շենքերի պահպանման ռազմավարության մշակում և այլն:

Այցի շրջանակում ՀՀ ԱՆ կողմից տվյալ ծրագրի համակարգող Լիանա Թովմասյանի մասնակցությամբ քննարկումներ են եղել նաև Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Հիմնականում քննարկվել է ծրագրի ընդհանուր շրջանակը, ինչպես նաև ֆինանսական հատկացումներին, ակնկալվող արդյունքներին առնչվող հարցեր:

 

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդգծել է այցի արդյունավետության բարձր մակարդակը՝ կարևորելով ծրագրի նախապատրաստման առանցքային կետերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում