ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում իրականացվել է «Կարգազանց-2025» միջոցառումը

Երևանում իրականացվել է «Կարգազանց-2025» միջոցառումը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևան քաղաքում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ավտոտրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտումներ։ Արձանագրվել են նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներից՝ տեղեկացնելով, որ նմանօրինակ միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում