ԿԿարմեն Ղուկասյան

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Հիշեցնենք՝ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան դիմաց. մեկ անձ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք նաև՝ Մերձավանում տեղի ունեցած սպանությանը նախորդել են ավտոմեքենան արագ վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք: Միջադեպի մասնակիցները նախկինում ևս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նույն շրջանակների մասնակցությամբ այլ դեպքեր ևս եղել են, ոստիկանությունը ստիպված է եղել շարունակաբար, բացատրական աշխատանքով, մեղմել լարված հարաբերությունները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում