ԿԿարմեն Ղուկասյան

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց

Դատարանը բավարարեց բողոքը, բայց մասնակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանը:

Դատարանը սահմանափակեց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական հսկողություն:  

Փաստաբանի խոսքով՝ Ղազարյանը իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների նկատմամբ:

«Սահմանափակվեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը: Դատարանը հստակեցրեց հնարավորինս իր որոշմամբ: Խոսքը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր անդամներին և նրանց ընտանիքի անդամներին։ Իմ կողմից նշված պաշտանատար անձանց մասով նրա խոսքի ազատությունը սահմանափակված է: Մենք մանրամասն կուսումնասիրենք դատարանի որոշումը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում