ԳԳոհար Սարգսյան

Կիրառվել է 128 վարչական տույժ, պետությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 430 մլն դրամ. ԲԸՏՄ 2024 թ. հաշվետվությունը

Կիրառվել է 128 վարչական տույժ, պետությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 430 մլն դրամ. ԲԸՏՄ 2024 թ. հաշվետվությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հրապարակել է 2024 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: 

 
Արձանագրվել է իրավախախտման 160 դեպք, որից՝ 62՝ ձկնաբուծություն, 35՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, 23՝ հասարակական սննդի, հյուրանոցների, զվարճությունների և հանգստի կազմակերպում, 17՝ ջրամատակարարում, ջրօգտագործում, 23՝ այլ

 

Կիրառվել է 128 վարչական տույժ, 68,500,000 դր. տուգանք: Հաշվարկվել է 431,159,194 դր. պատճառված վնաս

 

Կասեցվել է 80 գործունեություն՝ առանց թույլտվության ապօրինի ջրօգտագործման հիմքով։

Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրօգտագործման հետևանքով կանխվել է շուրջ 790 լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 11,000,000 խմ ապօրինի ջրօգտագործում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում