ԿԿարմեն Ղուկասյան

Ձմեռային դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների և իրավաբանական ոլորտներում

Ձմեռային դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների և իրավաբանական ոլորտներում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շնորհավորում է Ձմեռային դպրոցի մասնակիցներին, որոնք հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների և իրավաբանական ոլորտներում։

«Շնորհակալություն ենք հայտնում 110-ից ավելի դիմորդներին ցուցաբերած հետաքրքրության համար։ Մեզ անչափ հաճելի էր տեսնել այդքան ոգևորված երիտասարդների, որոնք ցանկանում են հմտանալ մարդու իրավունքների ոլորտում։ Առջևում սպասվում են հետաքրիր հանդիպումներ և բացահայտումներ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ 2024 թվականի դեկտեմբերին մեկնարկել էր Ձմեռային դպրոց մարդու իրավունքների թեմայով, որի նպատակն էր խորացնել ՀՀ բուհերի ուսանողների գիտելիքները այս ոլորտում։

Ձմեռային դպրոցն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում