ՔՔրիստինա Մկրտչյան

Սրբուհի Գալյանը և դեսպան Սվենսոնը անդրադարձել են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը

Սրբուհի Գալյանը և դեսպան Սվենսոնը անդրադարձել են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Սրբուհի Գալյանը, ներկայացնելով արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման ուղղությամբ Շվեդիայի Թագավորության կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը:
 
Անդրադարձ է եղել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը:

 

Հիշեցնենք, որ SIDA-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտն աջակցում է իրավական կրթության զարգացմանը, քրեակատարողական ծառայողների վերապատրաստմանը մարդու իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմերի կատարելագործմանը:
 
Քննարկվել են նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպությանը SIDA-ի տրամադրած աջակցության շրջանակներում վերջիններիս ու նախարարության համագործակցության խորացման հարցերը՝ հիմք ընդունելով նախարարության հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները: Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին առնչվող տեղեկություններ: Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներով առկա հանձնառություններին վերաբերող տվյալներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում