ԼԼուսինե Մուրադյան

Ենթադրաբար հենց հունվարին տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների միջև հանդիպում. Միրզոյանը՝ սահմանազատման մասին

Ենթադրաբար հենց հունվարին տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների միջև հանդիպում. Միրզոյանը՝ սահմանազատման մասին

Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Խոսքս, իհարկե, սահմանազատման գործընթացի մասին է: Մեզ հաջողվեց ստորագրել երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային փաստաթուղթը՝ երկու սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այնուհետև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում: Այդ մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում արտգործնախարարը, առիթից օգտվելով, հորդորեց որևէ առիթի դեպքում այցելել սահմանազատված հատված, տեսնել սահմանի կահավորումը և կյանքը սահմանազատված հատվածում:

«Պայմանավորվածություն կա՝ շարունակելու այս աշխատանքը, ենթադրաբար հենց այս ամսվա հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների միջև և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպումը: Կա նաև ընկալումը, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում