ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին». The Washington Post

Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին». The Washington Post

Ջո Բայդենը որոշել է օգտագործել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին հնարավորությունը՝ Ռուսաստանի էներգետիկայի դեմ սահմանել նոր լայնածավալ պատժամիջոցներ: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով չորս աղբյուր։

WP-ի վարկածով՝ նման պատժամիջոցները երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին ազդեցության ավելի մեծ լծակներ կտան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ժամանակ: Թերթը նման միջոցներն անվանել է «Բայդենի հրաժեշտի հարվածը Պուտինի ռազմական գանձարանին»:

WP-ի զրուցակիցների խոսքով՝ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել այսպես կոչված «ստվերային» նավատորմի՝ միջազգային նավերի դեմ, որոնք ռուսական նավթ են մատակարարում դեպի արևմտյան երկրների շրջանակից դուրս պետություններ, ինչպես նաև այդ հումքի ռուս արտահանողների դեմ, որոնք մինչ այժմ պատժամիջոցների չեն ենթարկվել: Տարբերակների թվում է նաև լիցենզիայի հետկանչը, որը բանկերին թույլ է տալիս հեշտացնել Ռուսաստանի էներգետիկ գործարքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում