ՔՔրիստինա Մկրտչյան

Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Դեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:

 

Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

«Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Նա Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը:
 

42-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում